«Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկն իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն...»
Թումանյանական սիրելի հեքիաթը շատերին է հիշեցնել տալիս հայոց մեջ մեծ տարածում ունեցող տոնի՝ Բարեկենդանի մասին: Եթե հիմար մարդուն ու կնոջը Բարեկենդանը դժբախտություն է բերում, ապա մեզ՝ քրիստոնյաներիս համար այն մեծ տոն ու խնդություն է:
Բուն Բարեկենդանի նախօրյակին ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այդ խնդությանն անմասն չմնացին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները:
Ազգային-ավանդական կերակուրներով, երգուպարով անցավ օրը համայնքի բնակիչների համար, որ կազմակերպվել էր վարչական շրջանի ղեկավարության և եկեղեցու ջանքերով: Տոնախմբությանն օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:
Հռիփսիմե Գալստյան