Բուն Բարեկենդանի տոնը՝ Արաբկիր վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Արաբկիր վարչական շրջանում

Այսօր՝ փետրվարի 27-ին, Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Բուն Բարեկենդանին:

Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և շնորհավորեց տոնի առթիվ.«Ուրախ եմ, որ այսօր այստեղ տեսնում եմ ձեզ՝ արժանապատիվ Տեր հայրեր, Տիկնանց և Հայ օգնության միությունների անդամներ, դպրոցի սաներ և սիրելի արաբկիրցիներ: Շնորհավորում եմ բոլորիս: Մեր կյանքը պարզապես թող այնպես ապրենք ու սիրենք Տիրոջ պատվիրանները, որ Աստված մեզ օգնի և մենք էլ գնանք դեպի բարի կենդանություն»:

 

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Արաբկիր եկեղեցու «Կիրակնօրյա դպրոց»-ի սաները, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի մի շարք դպրոցների տաղանդավոր աշակերտներ, ովքեր իրենց երգ ու պարով բարձր տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին:

ՀՕՄ-ի նախաձեռնությամբ միջոցառման մասնակիցներին տրվեցին Բուն Բարեկենդանը խորհրդանշող փոքրիկ նվերներ:

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-28
×