Վարդանանց տոնը՝ Ավան և Մարմարաշեն համայնքներում

Վարդանանց տոնը՝ Ավան և Մարմարաշեն համայնքներում

Փետրվարի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու ամենասիրված տոներից մեկի՝ Վարդանանց տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:
 

Արարատյան Հայրապետական թեմի Ավան վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը տոնի առթիվ այցելեց Ավան վարչական շրջանի թիվ 53 մանկապարտեզ, որտեղ տեղի ունեցավ «Ես խաղաղ երկնքով կգամ տուն» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան վերածննդի 31-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, դպրոցի տնօրեններ, մանկավարժներ և ծնողներ: Միջոցառմանը իրենց ելույթով հանդես եկան «Անահիտ» պարային համույթի սաները:
 

Վարդանանց տոնը նշվեց նաև Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցում: Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում Նոր Կյուրինի, Մարմարաշենի, Այնթապ առաջին և երկրորդ, Նոր Խարբերդ առաջին և երկրորդ, Ջրահովիտի, Արևաբույրի դպրոցների շնորհաշատ երեխաները ներկայացրեցին իրենց նկարները «Ավարայրի ճակատամարտը» թեմայով:
 

Ցուցահանդեսին ներկա էր Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը, ով վերջում ցուցահանդեսի նկարների հեղինակներին բաժանեց խաչեր:

 

Արարատյան Հայրապետական  թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-28
×