Այս օրերին ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում երեխաները և մեծահասակները միասնաբար նշում էին Բուն Բարեկենդանի տոնը: Մարտի 2-ին Դաշտավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ևս նշվեց Բուն Բարեկենդանը: Արարողությունը սկսվեց աղոթքով, Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը իր խոսքի ընթացքում ներկայացրեց տոնի խորհուրդը, խոսեց տոնի կարևորության և տարածման մասին: Այնուհետև եկեղեցու բակում հավաքվածները ականատեսը եղան երիտասարդաց միության և համայնքի բնակիչների կողմից կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը:
Օրակարգը շատ հարուստ էր՝ ազգային պարերի և Բարեկենդանին վերաբերող երգերի ուսուցում, ազգային խաղեր: Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական, քանի որ երեխանեը շատ մեծ ոգևորությամբ և մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այս օրվան: