Մարտի 7-ին Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի մասնակցությամբ, մեկնարկեց Արարատ քաղաքի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առաջին դասընթացը, որն իրականացվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերութան նախաձեռնությամբ՝ համագործակցաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և Արարատի մարզպետարանի Կրթության Վարչության բաժնի հետ:
Հանդիպմանը ուսուցիչներին ողջունեց և դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանն, ով նաև ուսուցիչներին ներկայացրեց վերապատրաստման ծրագրի ընթացքի և կազմակերպման հարցերի հետ կապված մանրամասներ:
Ուսուցիչներին բաժանվեցին նաև հոգևոր գրականություն։