Տեր Ղազար քահանա Պետրոսյանը զեկույցով հանդես եկավ Երկրաբանության ֆակուլտետում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեր Ղազար քահանա Պետրոսյանը զեկույցով հանդես եկավ Երկրաբանության ֆակուլտետում

Տեր Ղազար քահանա Պետրոսյանը զեկույցով հանդես եկավ Երկրաբանության ֆակուլտետում

Մարտի 28-ին Երկրաբանության ֆակուլտետում Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով «Էվոլուցիոն տեսության և երկրաբանական գիտության հակասությունները» թեմայով: 

 

Ֆակուլտետի դեկանի խոսքով Տեր Ղազար քահանա Պետրոսյանը լինելով ֆակուլտետի շրջանավարտ և լավ տիրապետելով երկրաբանական գիտելիքներին` կարողացավ համակողմանի ներկայացնել թեման ոչ միայն որպես երկրաբան, այլ նաև որպես հոգևորական.

 

«Երբ Տեր Ղազարը նման առաջարկով դիմեց ռեկտորին, մենք ևս սիրով համաձայնեցինք ներկա գտնվել և ունկնդրել, քանի որ հետաքրքիր էր քահանայի կողմից լսել վերլուծություն, նման թեմայով»: 

 

Տեր Ղազար քահանան էլ մեզ հետ զրույցում նշեց.«25 տարի է` առիթ եմ ունեցել մտածելու արարչագործության, երկրաբանության և էվոլուցիոն տեսության ներկայացրած տեղեկությունների բացատրությունների և հակասությունների մասին: Ես լավ գիտեմ, որ հայաստանյան բնագիտության մեջ արարչագործված լինելու մտքի թեզի դեմ կա էվոլուցիոն տեսության թեզը: Ես ջանք ու եռանդ չխնայեցի, որ վերլուծեմ էվոլուցիոն տեսությունը և նկատեցի մի շարք հակասություններ երկրաբանության հետ»: 

 

Զեկուցման վերջում ֆակուլտետի դեկանը հանդես եկավ գոհունակության խոսքով և բարձր գնահատեց տեր հոր զեկույցը:

 

 

 Լիլիանա Օսիպյան

  • 2019-03-28
×