Միջոցառում՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Միջոցառում՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Մարտի 26-ին Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: Միջոցառումն ուներ «Թումանյանն առ Աստված» խորագիրը: Այն կազմակերպել էր «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նորքի 7-րդ զանգվածի մասնաճյուղի տուն-ինտերնատի գրական խմբակը, ղեկավար և հրապարակախոս-գրող Վալյա Մարգարյանի գլխավորությամբ: Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, ով միշտ մասնակցում է գրական խմբակի միջոցառումներին, տերունական աղոթքով մեկնարկեց բացումը, այնուհետև Վալյա Մարգարյանի սցենարական խոսքով և գրական խմբակի անդամների ասմունքով, երգչախմբի երգերով ընթացավ գրական-երաժշտական միջոցառումը: Գրականագետ Գոհար Մարտիկյանը կարևորեց խմբակի աշխատանքները և Վալյա Մարգարյանի գործուն մասնակցությունը այդ ամենում: Տեր Թովման խոսեց Թումանյանի Աստծու հետ բացառիկ կապի և բանաստեղծի տիեզերքը հոգեպես զգալու յուրահատուկ հատկության մասին: Այնուհետև խոսեց «Տիեզերքի ընթերցումը» բանաստեղծության և նրա մի քանի քառյակների մասին,  որոնք աստվածաբանական առումով հետաքրքիր վերլուծությունների առիթ կարող են հանդիսանալ և ցուցադրել Թումանյանի խոր գիտելիքները Աստծո և նրա տնօրինությունների մասին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-03-29
×