Ապրիլի 7-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատանը

Ապրիլի 7-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատանը

Ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնի առթիվ, թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Այս նախաձեռնությանը միացավ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը: Այցելուներին դիմավորեց կենտրոնի ղեկավար Արման Սահակյանը:
 

Քահանա հայրերը երիտասարդների հետ շրջեցին սենյակներով, ներկայացրեցին Ավետման տոնի և Մկրտության խորհուրդը, օրհնեցին բոլոր նորածիններին, նրանց մայրերին ու հղի կանանց, Բժշկության Ավետարան և Պահպանիչ աղոթք կարդացին փոքրիկների համար և Նավասարդ սրբազանի անունից նվերներ փոխանցեցին: 
Մեծ էր մայրերի ոգևորությունը, ովքեր խոստացան հնարավորինս շուտ մկրտել իրենց զավակներին:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները այս նախաձեռնությամբ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-04-08
×