Արարատյան Հայրապետական թեմը տոնեց Ս.Զատիկը

Արարատյան Հայրապետական թեմը տոնեց Ս.Զատիկը

Ապրիլի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց Ս. Հարության տոնը: Ս. Զատիկի սեղանի խորհրդանիշն ինչպես գիտենք հավկիթն է: Գեղեցիկ ավադույթի համաձայն` այս տարի ևս մի շարք եկեղեցիներում տեղի ունեցավ հավկիթների ներկում, իսկ հոգևոր հովիվները օրհնեցին դրանք ու բաժանեցին բոլոր ներկաներին:

Մարդիկ մեծ ոգևորությամբ էին պատրաստվել այս գեղեցիկ տոնին.«Ցանկանում ենք, որ Աստծո օրհնությունն ու լույսն անպակաս լինի բոլոր ընտանիքներից: Այս տոնի նման բարի ու գեղեցիկ ընթացք ստանա մեր ապագան»,- իր խոսքում նշեց տոնակատարության մասնակիցներից մեկը:

 

Թեմի բոլոր եկեղեցիներում զատկական ուրախ տրամադրությունը տիրեց ամբողջ օրվա ընթացքում: Տեղի ունեցան տարատեսակ միջոցառումներ, իսկ երգն ու պարն իրենց մասնակցությամբ ապահովեցին մշակութային տարբեր խմբեր:

 

Զատկական տոնական միջոցառումներին ներկա էին նաև երիտասարդաց միության անդամները, ովքեր ամեն տարի ձեռնամուխ են լինում կազմակերպչական բոլոր աշխատանքներին

  • 2019-04-21
×