Արմեն Սարգսյանը Զորավոր Ս․ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Ճրագալույցի պատարագին
Արմեն Սարգսյանը Զորավոր Ս․ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Ճրագալույցի պատարագին
Ապրիլի 20-ին՝ Ճրագալույցի պատարագով ազդարարվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը։ Այդ օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնական Ս. Պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ս. Պատարագի ավարտին նախագահը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան սրահում մասնակցեց զատկական տնօրհնեքի, որից հետո կարճ զրույց ունեցավ եկեղեցու հոգևոր դասի, խաչքավորի, ծխական խորհրդի և համայնքի անդամների հետ:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորելով նախագահին, ուրախությամբ նշեց, որ համայնքի համար նշանակալից էր այս օրը, քանի որ առաջին անգամ Ս. Հարության տոնին իրենց աղոթակից եղավ նախագահը՝ համայնքի հետ կիսելով Տիրոջ հրաշափառ Հարության ուրախությունը: