Ցերեկույթ՝ նվիրված եղեռնազոհ գրողների հիշատակին

Ցերեկույթ՝ նվիրված եղեռնազոհ գրողների հիշատակին

Ապրիլի 23-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված եղեռնազոհ գրողների հիշատակին: Ցերեկույթի ընթացքում ընթերցվեցին Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի բանաստեղծությունները, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Արտաշես Հարությունյանի պատմվածքները և նրանց թարգմանությունները, որոնք զետեղված են վերջին տարիներին տպագրված գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն թարգմանություններով գրքերում: Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծներ Հերմինե Նավասարդյանը, Թորոս Թորանյանը և այլն: Տեր Թովմա քահանա Անդրեասյանը խոսեց Մեծ եղեռնի զոհերի հոգևոր մեծ դերի մասին հայ կյանքում և նահատակների` Աստծու մոտ բարեխոսության, նաև մեր ժողովրդի առաքելության և Քրիստոսի խաչը տանելու մասին: Ցերեկույթի ընթացքում եղեռնազոհ բանաստեղծների և գրողների ստեղծագործությունները կարդաց Աիդա Մինասյանը   

  • 2019-04-24
×