Ապրիլի 27-ին մեծ շուքով նշվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու ուխտի օրը: Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին իր չորսամյա պատմության ընթացքում երկրորդ անգամ մեծ շուքով նշեց իր ուխտի օրը:
Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ Ուխտի սուրբ և անմահ պատարագից հետո կազմակերպվել էր տոնական համերգ, որի ժամանակ իր անզուգական ձայնով ուխտավորներին օրը տոն դարձրեցին երգչուհի Դիանա Ավագյանն ու Նուբարաշենի մշակույթային տան սաները:
Համերգի ավարտից հետո տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն, որի պատրաստմանը Տեր Բարդուղիմեոսի կոչով մասնակցել էին բազմաթիվ նուբարաշենցիներ: