«Ընտանիքն Աստծո շնորհն է» հանդիպման էությունը

«Ընտանիքն Աստծո շնորհն է» հանդիպման էությունը

Մայիսի 4-ին Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեկնարկում է «Ընտանիքն Աստծո շնորհն է» խորագրով հանդիպումների շարքը: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը 2019 թվականը հռչակել է Ընտանիքի տարի, ուստի այս ծրագիրն իրակացվում է այդ շրջանակներում:  Թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման գաղափար սկսելու շարք վաղուց կար. «Մեր եկեղեցիներում պարբերաբար են նման հանդիպումներ կազմակերպվում: Ընտանիքի թեմայով քարոզխոսություններ ունեցել ենք բազմիցս: Այս ծրագիրն իր տեսակով պարզապես նոր է, որովհետև հատուկ ընտրված թեմաներով ենք հանդիպումները կառուցել. լինելու են ինտերակտիվ մոտեցումներ, խաղեր, քննարկումներ և այլն»: Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվելու ընտանիքում առկա ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական ու կենցաղային խնդիրներին. «w մեծ ժամանակ ենք հատկացնելու մարդկանց կարծիքները լսելուն և քննարկելուն:

 

 Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու արտահայտվելու, ինչն ամենակարևորն է»: Տեր հայրն անկեղծանում է, որ միշտ էլ մեծ հնչեղություն է ձեռք բերել ընտանիքի թեմայով բոլոր հանդիպումները. «Զարմանալի չէր իրականում մարդկանց ակտիվ արձագանքներն ու մասնակցելու ցանկությունը»:

 


《Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան հնարավորություն հասկանալու իրենց դերն ու տեղն ընտանիքում»,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը և հավելում. «Ընտանիքները կսովորեն առկա խնդիրների լուծման ճանապարհներ գտնել և այդ ճանապարհն անցնել հոգևորականի հետ միասին»:

 


Լիլիանա Օսիպյան

  • 2019-04-30
×