Մայիսի 18-ին Վեդի քաղաքի Վ. Սարգսյանի կիսանդրի առջև քաղաքապետ Վ. Բարսեղյանի և հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ կատարվեց ծաղկադրում, որից հետո քաղաքի գերեզմանատան զինվորների պանթեոնում թիվ 3 ավագ դպրոցի շրջանավարտ աշակերտները կատարեցին ոգեկոչման միջոցառում։ Միջոցառումը նվիրված էր ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված հերոսներին, ովքեր, հանուն նրա շենացման, չխնայեցին իրենց կյանքը։ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց շրջանավարտների օրհնության կարգ և իր խոսքն ու պատգամն ուղղեց շրջանավարտ երիտասարդներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին