Շնորհավոր ծնունդդ, Տիգրան Մանսուրյան

Շնորհավոր ծնունդդ, Տիգրան Մանսուրյան

Մայիսի 21-ին Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցի տնօրեն Լյուդմիլա Մարգարյանի և երգ-երաժշտության ուսուցչուհու Ագապի Մադոյանի նախաձեռնությամբ նշեցին Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանը: Լեգենդար կոմպոզիտորին նվիրված մեծարման ցերեկույթի հյուրերի շարքում էին Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը, Մարտիրոս Սարյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանների ներկայացուցիչները, Ն. Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը և իր ներկայությամբ պատվել էր միջոցառումը հենց մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը: Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը հանդես եկավ օրհնության խոսքով.«Մեզ համար մեծ նշանակություն ունի հոբելյանական այս օրը: Մեծ պատիվ է օրհնության և շնորհավորական խոսք հղել Ձեզ։ Ազգը պահպանող հիմնասյուները եկեղեցին և մշակույթն են, իսկ այդ ամենին կյանք տվողը ազգի զավակներն են. Ձեր օրինակով:Ձեր հոգեպարար երաժշտությունը շատ սերունդների սրտերում տեղ է գտել։ Մեր մաղթանքն է, որ Աստված Ձեզ պարգևի արևշատ օրեր և անսահման եռանդ ու կորով։ Ուրախ ենք որ ներկա ենք մեծանուն հայի մեծարման ցերեկույթին, Աստված օրհնված օրեր պարգևի։ Ամեն»:


Լիլիանա Օսիպյան

  • 2019-05-22
×