Մեկնարկեց «Հոգևոր միտք» ինտելեկտուալ խաղը

Մեկնարկեց «Հոգևոր միտք» ինտելեկտուալ խաղը

Մայիսի 21-ին Արարատի մարզի Վանաշեն և Նոր ուղի գյուղերի դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Հոգևոր միտք» ինտելեկտուալ խաղին: Նախքան խաղի սկիզբը, Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քհն Հարությունյանը Տերունական աղոթքով ու ողջույնի խոսքով ազդարարեց խաղի մեկնարկը:
 

Խաղի ընթացքում աշակերտները բաժանվեցին 3-ական խմբերի և սկսեցին պատասխանել ինտելեկտուալ հարցերին: Հարցերը վերաբերում էին Աստվածաշնչի մեկնությանը և Եկեղեցու պատմությանը:  Ներկաները, իսկապես հիացած էին աշակերտների հոգևոր գիտելիքներով:
 

«Հոգրոր միտք» ինտելեկտուալ խաղին ներկա էին նաև Հրաչ սարկավագ Սուլթանյանը, դպրոցների տնօրենները, ուսուցչական անձնակազմը և աշակերտների ծնողները:
 

Նշենք, որ խաղը շարունակվելու է ևս 3 օր, ինչից հետո կամփոփվեն արդյունքները: Խաղի հաղթողներին սպասվում են անակնկալ նվերներ:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-05-21
×