Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվեց «Կյանքս Արցախին» հուշաքար՝ ի հիշատակ Արցախի համար իրենց կյանքը նվիրաբերած Նարեկ Գասպարյանի և Տիգրան Խաչատրյանի:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը կատարեց օրհնության կարգ և իր մխիթարական խոսքն ուղղեց ներկաներին:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության անդամները, Կենտրոն վարչական շրջանի զինկոմիսարիատի աշխատակազմը՝ գնդապետ Սերոբ Արմենակյանի գլխավորությամբ, խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը, ով հանդիսանում էր հուշաքարի հեղինակը, ինչպես նաև ներկա էին հերոսների՝ Նարեկի և Տիգրանի ծնողները, բարեկամները և մարտական ընկերները:
Նարեկ Գասպարյանը ծառայել է Մատաղիսի, իսկ Տիգրան Խաչատրյանը Մարտակերտի զորամասերում: Երկուսն էլ զոհվել են 2017 թվականին թշնամու դավադիր գնդակից:
Լիլիանա Օսիպյան