Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Դանիել քահանա Բաղումյանը Երիտասարդաց միության անդամների հետ միասին Նորքի տուն-ինտերնատի ծերերին ուխտագնացության տարավ Մուղնու Սուրբ Գևորգ և Օհանավանքի եկեղեցիներ։ Տեր հայրը «Պահպանիչ» աղոթք կարդաց և տարեցներին մաղթեց երկար տարիների առողջ և երջանիկ կյանք։ Տեր Դանիել քահանա Բաղումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծերերը ջերմությամբ մեզ ընդունեցին, որովհետև նրանք ընդամենը փոքրիկ ուշադրության կարիք ունեն, իսկ վերաբերմունքը նրանց հնարավորություն է տալիս ավելի խաղաղ ապրել, իրենց գնահատված զգալ և Քրիստոսին հավատարիմ մնալ։ Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն։ Պետք է փորձենք մշտապես նրանց սեր ու գուրգուրանք փոխանցել»։