Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը այցելեց «VILLA MONTESSORI» մանկապարտեզ՝ փոքրիկների տոնը էլ ավելի հիշարժան դարձնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում Տեր հայրը ներկաներին փոխանցեց Սրբազան Հոր օրհնությունը։ Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեցին «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը, ղեկավար՝ Սարգիս Փարամազյան: Միջոցառման ավարտին Տեր Հայրը Սրբազան Հոր անունից նվերներ փոխանցեց բոլոր երեխաներին, և մաղթեց, որ խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ունենան։
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին