Հունիսի 1-ը` Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում

Հունիսի 1-ը` Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում

Մանուկների պաշտպանության օրվա առթիվ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը վերածվել էր իսկական հեքիաթի: Տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, նվիրված հունիսի 1-ին, որը սկսվեց մանուկների օրհնության կարգով: Երեխաները հնարավորություն ունեցան դիտել թատերական ներկայացում, որը կազակերպվել էր հենց եկեղեցու բակում: Տոնական բարձր տրամադրությունն ապահովեցին հրավիրված ծաղրածուներն ու մուլտհերոսները:  

 

Միջոցառման ընթացքում երեխաները զբաղվեցին կավճանկարչությամբ, մասնակցեցին տարբեր խաղերի, իսկ վերջում նվեր ստացան օրհնված խաչեր: Միջոցառմանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն` ընտանյոք հանդերձ: Տոնին մասնակից էին նաև Շենգավիթ վարչական շրջանի տարբեր մանկապարտեզների սաներ իրենց ծնողների, տատիկների, պապիկների հետ միասին:

 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2016-06-02
×