Ս. Հովհաննես Կարապետի հիշատակության օրվա առթիվ՝ Արարատյան Հայրապետական թեմի համայնքները, հավուր պատշաճի նշեցին և կարևորեցին օրվա խորհուրդը:
Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հավատացյալները, առաջնորդությամբ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի և Տեր Ոսկան քահանա Հովհաննիսյանի ուխտագնացության, մեկնեցին դեպի Ժնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցի (13-րդ դար)։ Խոնարհված այս սրբավայրում Տեր Ոսկան քահանան մատուցեց Ս. Պատարագ։ Արժանապատիվ Տեր հայրն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձավ առաքինություններին, դրանց դերին և կարևորությանը։ Ուխտավորներն աղոթեցին առ Աստված, որպեսզի Տերն Իր խաղաղությունը տա Հայաստան աշխարհին, Իր օրհնությունը առատապես բաշխի հայ ընտանիքներին և պահպանի մեր սահմաններն անառիկ պահող անվեհեր զինվորներին։
Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ղազար քահանա Պետրոսյանն այցելեց Նշավանի կառուցվող եկեղեցի, որտեղ կատարեց Անդաստանի կարգ: Տեր հայրը հանդես եկավ քարոզխոսությամբ և ներկայացրեց Ս. Կարապետի վարքը և կարևորեց սրբի օրինակով ապրելու հրամայականը: Օրվա ավարտին բոլոր ներկաներին մատաղ հյուրասիրեցին:
Լիլիանա Օսիպյան