Երեխաների ճամբարային կյանքը

Երեխաների ճամբարային կյանքը

Հունիսի 24-ից Արարատի մարզի Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցում մեկնարկել է եռօրյա ամառային ճամբար, որը նախաձեռնել են Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և «Հուսո ճանապարհ» ՀԿ-ն համատեղ: Մի քանի օր շարունակ երեխաները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, ունենալ հանդիպումներ և հոգևոր զրույցներ Տեր Աբրահամի հետ: Այս օրերին երեխաներին կդասավանդվի պար, կգործի թատերական խմբակ, ինչպես նաև կկազմակերպվեն ինտելեկտուալ խաղեր: Ամառային արձակուրդների ընթացքում երեխաներին հրաշալի հնարավորություն է տրված, որպեսզի կտրվեն իրենց առօրյայից՝ նոր գիտելիքներ և հմտություններ ստանալու համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-06-25
×