Հետաքրքիր պահեր ճամբարային կյանքից

Հետաքրքիր պահեր ճամբարային կյանքից

ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ, հունիսի 22-ին, եկեղեցու բակում մեկնարկեց Տիկնանց Միության կողմից կազմակերպված ամառային բակային ճամբար՝ համայնքի երեխաների մասնակցությամբ։ Մասնակիցները միասնական աղոթքից հետո ծանոթացան իրար հետ և սկսեցին հետաքրքիր խաղերի միջոցով բացահայտել միմյանց: Իրենց սեփական ձեռքերով երեխաները փորձում էին պատրաստել պլաստիրինե եկեղեցիներ, խաչեր, սրբապատկերներ։ Ճամբարի առաջին օրը շատ հագեցած էր և տպավորիչ: Աշխատանքի ավարտից հետո, երեխաները եկեղեցում Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ ունեցան հոգևոր զրույց ու ստացան Տեր հոր օրհնությունը։

  • 2019-07-23
×