Վերաoծվեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցին և հանձնվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Վերաoծվեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցին և հանձնվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը

Վերաoծվեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցին և հանձնվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը

Հուլիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օծեցին Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորանը:

Վերաoծման արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Սիրելի Սրբազան, հոգևոր հայրեր, սպաներ, զինվորականներ և հավատացյալներ:

Պայծառակերպության տոնի լուսախորհուրդ այս օրը գոհունակ սրտով մասնակցեցինք Ս. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությանը: Օրվա խորհուրդն ամբողջանում է կարևոր իրադարձությամբ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Քանաքեռի Ս. Աստվածածին այս եկեղեցին հանձնվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանն՝ ի սպասավորություն հայ զինվորին:

Եկեղեցին կառուցվել է 1695 թ․ տեղի բնակիչների միջոցներով։ Խորհրդային ժամանակաշրջանում դադարել է գործել` դառնալով պահեստ։ 2014 թվականին վերանորոգվել է քանաքեռաբնակ Արտուշ Սիմոնյանի ազնիվ բարերարությամբ: Վերանորոգվել է եկեղեցու տանիքը, հատակը, Ս. Սեղանը, որմնանկարները: Մեր օրհնությունն ենք բերում բարերարին և իր ընտանիքին՝ մաղթելով Աստծո սերն ու զորակցությունը:

Հայոց բանակը հայ ժողովրդի հավաքական կամքի, նվիրումի և հայրենասիրության արգասիքն է: Եկեղեցին այն սրբատեղին է, ուր Աստծո անմիջական ներգործությամբ՝ կամքը, նվիրումն ու հայրենասիրությունը սերմանվում են յուրաքանչյուր հայորդու սրտում և պտղաբերում՝ Քրիստոսի Հարության հաղթական ավետիսով:

Այս աղոթանվեր սրբարանը չարի ու մահվան նկատմամբ հաղթանակի խոսուն վկան է, որն իր վերաօծմամբ պայծառակերպված՝ կդառնա հայոց բանակի մարտական ոգու և հայրենապաշտության մշտանորոգ սրբարանը:

Եկեղեցու նվիրաբերումը Հայոց բանակին որքան աննախադեպ իրողություն է, այնքան՝ օրինաչափ, այն կոչված է յուրաքանչյուր զինվորի համար դառնալու հոգևոր հենակետ, որտեղից ՀՀ Զինված Ուժերում ծառայող գնդերեցների առաջնորդությամբ կպաշտպանի մեր հայրենի սահմանները: Եկեղեցի-բանակ միությունը հենց ինքն ազգն է՝ իր ազգային ու հոգևոր պատկանելիությամբ:

Մեր աղոթքն է, որ այս եկեղեցին դառնա Հայոց բանակի Թաբոր լեռը, որտեղ հայ զինվորը կտեսնի Աստծո փառքը, կայլակերպվի արիությամբ, նվիրումով ու սիրով: Մաղթում ենք, որ այս սրբավայրում առ Աստված բարձրացող մեր աղոթքը դառնա նոր ղողանջը Հայոց բանակի հաղթական ոգու և վկայությունը՝ մեր քրիստոնեական հավատքի ու ազգային ինքնության անքակտելի միության:

Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան և զորակից լինի ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը և հայ զինվորին իրենց սուրբ ու նվիրական առաքելության մեջ»:

Եկեղեցին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը հանձնելու առթիվ Վրթանես Սրբազանն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին: Նա նաև շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին, ով սիրահոժար աջակցել էր իրենց:

Վրթանես Սրբազանն, իր խորին երախտագիտությունը հայտնելով եկեղեցու բարեր

Վրթանես Սրբազանն, իր խորին երախտագիտությունը հայտնելով եկեղեցու բարերար Արտուշ Սիմոնյանին՝ վերջինիս պարգևատրեց Աշոտ Երկաթ խաչի ոսկե կրկնօրինակով ու օրհնության գրով: Պարգևը բարերարին հանձնեց Նավասարդ Սրբազանը: 1695թ. կառուցված եկեղեցին, որ խորհրդային տարիներին չէր գործել և վերածվել էր պահեստի, նոր շունչ էր ստացել բարերար Արտուշ Սիմոնյանի շնորհիվ, ով իր միջոցներով 2014-2016թթ. վերանորոգել էր եկեղեցին:

Վրթանես Սրբազանը Աշոտ Երկաթ խաչերով պարգևատրեց նաև Հայոց բանակի մի շարք բարձրաստիճան սպաների:

Պարգևատրման արարողության ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր: Սրբազան հորը, որպես առընթերական, սպասավորում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տ. Սամուել քահանա Սարգսյանը:

Պատարագին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանը, բարձրաստիճան սպայական կազմն ու շարքային զինվորներ:

Հատկանշական է, որ միջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցին վերաօծվեց ու բանակի հոգևոր առաջնորդությանը հանձնվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը: Եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տ. Պսակ քահանա Մկրտչյանը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

ար Արտուշ Սիմոնյանին՝ վերջինիս պարգևատրեց Աշոտ Երկաթ խաչի ոսկե կրկնօրինակով ու օրհնության գրով: Պարգևը բարերարին հանձնեց Նավասարդ Սրբազանը: 1695թ. կառուցված եկեղեցին, որ խորհրդային տարիներին չէր գործել և վերածվել էր պահեստի, նոր շունչ էր ստացել բարերար Արտուշ Սիմոնյանի շնորհիվ, ով իր միջոցներով 2014-2016թթ. վերանորոգել էր եկեղեցին:

  • 2019-07-28
×