Երիտասարդները նշեցին Պայծառակերպության նախատոնակը

Երիտասարդները նշեցին Պայծառակերպության նախատոնակը

Պայծառակերպության տոնը արդեն 6 տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, մեկնարկում է նախատոնակով: ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամների շնորհիվ նախատոնակը համեմվեց Վարդավառը խորհրդանշող  խաղիկներով, երգ ու պարով, գեղեցիկ ավանդույթներով:

 

Նախատոնակի սկզբում տոնական քայլերթ մեկնարկեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից և ձգվեց մինչ Մանկական զբոսայգի, որտեղ էլ շարունակվեց բարձր տրամադրությունը, որն ապահովեցին «Վարք հայոց» և «Վան» ազգագրական երգ ու պարի համույթները: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հավաստմամբ Վարդավառը հայ ժողովրդի ամենասիրելի տոնն է.« Վարդավառին անհամբեր սպասում են բոլորը: Այս տոնին գումարվեց Վարդավառի նախատոնակը, որին մեծ ոգևորությամբ պատրաստվում են մեր միության երիտասարդները»:

 

Տոնակատարության ընթացքում երիտասարդաց միությունների անդամները կրակի վրա խնձորներ խորովեցին և հյուրասիրեցին ներկաներին:

 

 

Պատմական բոլոր ավանդույթներն ու պատմությունները պահպանելով՝ երիտասարդները միջոցառման ժամանակ բաց թողեցին աղավնիներ և ցողեցին իրար վրա ջուր՝ ի նշան ջրհեղեղի ավարտի և Նոյի տապանից դուրս գալու խորհրդի:

 

 

Միջոցառման ավարտին թեմի երիտասարդները ներկաներին բաժանեցին իրենց ձեռքով պատրաստած քաղցրավենիքները:

 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2019-07-28
×