Ճամբարների կարևորությունը երեխաների կյանքում

Ճամբարների կարևորությունը երեխաների կյանքում

Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Մրգավանի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի գլխավորությամբ և Մրգավանի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված մեկ շաբաթյա բակային ճամբարը հասավ իր ավարտին։

 

Երեխաները ճամբարում գտնվելու ընթացքում ունեցան հաճելի պահեր՝ սովորելով աղոթքներ, շարականներ, երգեր, պարեր, չմոռանալով նաև խաղերի մասին։ Այն լավ առիթ էր նոր ընկերներ և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

 

 

Ճամբարային կյանքի վերջին օրն երեխաերը մասնակցեցին ընդհանրական աղոթքի, և վերադարձան իրենց տները՝ մյուս տարի նորից հանդիպելու հույսով և ակնկալիքով։

 

 

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներում դեռևս շարունակվում է երեխաների ճամբարային կյանքը։ Նրանց մի մասն այս օրերին գտնվում են հայաստանի տարբեր շրջաններում և վայելում են իրենց արձակուրդները՝ կտրվելով առօրյա կյանքից։ Ամառային ճամբարներ կազմակերպելով՝ Արարատյան թեմը նպատակ ունի, երեխաներին զինել հոգևոր գիտելիքներով և միաժամանակ կազմակերպել նրանց հանգիստը։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2019-08-11
×