Ս․Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշեց օգոստոսի 18-ին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչ քահանան՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էր: Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանի ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի կարգ:
Նշենք, որ թեմի մի շարք համայնքներում Ս. Պատարագի և Խաղողօրհնեքի կարգից հետո առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ, տեղի ունեցան բարեգործական այցեր և մատուցվեց սիրո ճաշ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին