Ազգային երգ ու պար՝ նվիրված Աստվածամոր վերփոխման տոնին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ազգային երգ ու պար՝ նվիրված Աստվածամոր վերփոխման տոնին

Ազգային երգ ու պար՝ նվիրված Աստվածամոր վերփոխման տոնին

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակն այսօր վաղ առավոտից լեցուն էր հավատավոր ժողովրդով: Այս եկեղեցում Աստվածամորը նվիրված Ս. Պատարագը մատուցեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը, ով 40 օր առաջ ձեռնադրվել էր քահանա և այսօր մատուցեց իր անդրանիկ Պատարագը:

Ս. Պատարագի ավարտից հետո, կատարվեց Խաղողօրհնեքի կարգ: Օրհնված խաղող, որը եկեղեցուն նվիրել էր եկեղեցու խաչքավորը, բաժանվեց ժողովրդին:

Երեկոյան ժամը 18:00-ից սկսած, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ, եկեղեցու բակում «Տարոնցիներ» ազգային երգ ու պարի խումբը հանդես եկավ ազգային պարերով:

Տեր Զենոն քահանա Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք շատ ուրախ ենք, որ Կենտրոն վարչական շրջանի և մեր եկեղեցու միջև գոյություն ունի սերտ համագործակցություն և վստահ ենք՝ այն շարունակական բնույթ է կրելու: Նմանատիպ միջոցառումները շատ դրական արձագանք են գտնում մեր հասարակության կողմից և դրա լավագույն վկայությունն այստեղ հավաքված մարդկանց մեծ թիվն է:

Նշենք, որ եկեղեցու բակը մինչև ուշ երեկո լիքն է մարդկանցով, ովքեր «Տարոնցիներ» ազգային երգ ու պարի համույթի հետ միասին պարում էին ազգային պարեր և իրենց օրինակով ոգեշնչում ներկաներին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-08-18
×