Աստվածածնի Վերափոխման տոնն Արարատյան Հայրապետական թեմում
Աստվածածնի Վերափոխման տոնն Արարատյան Հայրապետական թեմում
Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշեց օգոստոսի 18-ին։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց խաղողի օրհնության կարգ: Հավարտ Ս. Պատարագի թեմի մի շարք համայնքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ և բարեգործական այցեր:
Բերկրառատ օրվա կապակցությամբ Արարատի ՍուրբՀակոբեկեղեցու բակում կատարվեց ավանդական դարձած մատաղօրհնության կարգ:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները և մատաղը բաժանվեցին հավատավոր ժողովրդին:
Ներքի Դվինի ՍուրբՀարությունեկեղեցում օրը նույնպես տոնական էր։ Համայնքի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվեց գեղեցիկ տոնական միջոցառում՝ ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ։
Ավանի Ս. Աստվածածինեկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ, որից հետո մասնակիցների և հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն:
Նորագավթի Ս. ԳևորգևՆերքինՉարբախիՍ. Խաչ եկեղեցիներում Ս. Պատարագից հետո օրհնվեց խաղողը, խաղողի հետ նաև՝ տարվա բերքն ու բարիքը, և բաժանվեց ներկաներին: Այնուհետև եկեղեցիների բակերում կազմակերպվեց համերգային ծրագիր։ Շրջանի մշակույթի կենտրոնների սաներն ու պարախմբերը, անհատ կատարողներն ու համույթները հանդես եկան ազգային երգերի ու պարերի կատարումներով` տոնը վերածելով ժողովրդական ուրախ տոնախմբության: Այնուհետև եկեղեցիների բակերում, այգիներում, պուրակներում կազմակերպվեց օրհնված խաղողի և մատաղի հյուրասիրություն: Խաղողօրհնեքի արարողությունւց հետո Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը այցելեց Շենգավիթ բժշկական կենտրոն, որտեղ օրհնեց մանուկներին և նրանց փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։
Աստվածամոր Վերափոխման տոնի կապակցությամբ Նոր Նորքի Ս. Աստվածածինեկեղեցու տիկնանց միության «Նռանե» երգչախումբը (խմբավար` Նունե Մինասյան) առաջին անգամ հանդես եկան իրենց ելույթներով: Հնչեցին Կոմիտասյան երգեր և շարականներ։