Ատենապետաց ժողով

Ատենապետաց ժողով

Օգոստոսի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հրավիրել էր ատենապետաց ժողով, որի ընթացքում հստակեցվեցին առաջիկա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Սեպտեմբերի 14-ին նախատեսվում է իրականացնել «Խաչի քարոզ», որի ընթացքում երիտասարդները հերթական անգամ երթուղայինների վարորդներին կնվիրեն օրհնված խաչեր և նրանցից կվերցնեն սնոտիապաշտական իրերը: Սա հրաշալի նախաձեռնություն է, քանի որ հնարավորություն է տալիս մարդկանց գիտակցաբար առաջնորդվել քրիստոնեական արժեքներով և մերժել սնոտիապաշտական սովորույթները:   

 

 

Երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանը և մեր մյուս եկեղեցիների ատենապետերը այս օրերի ընթացքում համատեղ ջանքերով կքննարկեն և կմշակեն ծրագիրը, որով կառաջնորդվեն առաջիկա «Խաչի քարոզը» իրականացնելիս:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժ ին

  • 2019-08-24
×