Խաչերթ

Խաչերթ

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ խաչերթ։

 

Երթին մասնակից էին դարձել Արարատ քաղաքի քաղաքապետ Հայկ Հայկյանը, եկեղեցու խաչքավորները, դպրոցների տնօրենները, աշակերտները, Մալաթիա-Սեբաստիայի Հայորդյաց տան սաները և մի խումբ ուսանողներ։

 

Մասնակիցներն իրենց երթը սկսեցին Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցուց և շարժվեցին՝ Արարատի Ս․ Հակոբ եկեղեցի։ Խաչը, որը տանում էին երիտասարդները, ամբողջությամբ զարդարված էր ռեհանի տերևներով։ Երթի ընթացքում հնչեցին աղոթքներ, երգեր, շարականներ։ Խաչերթի մասնակիցները իրենց հետ վերցրել էին նաև օրհնված խաչեր, որոնք բաժանեցին մեքենաների վարորդներին։ Հասնելով եկեղեցի՝ Տեր Դավիթը կատարեց անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնեց աշխարհի չորս կողմերը։

 

Խաչվերացի նախատոնակին, Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ ևս տեղի ունեցավ խաչերթ։ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց թափորը շարժվեց դեպի Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այնուհետև Դիմիտրով գյուղի կենտրոնում Տեր Միքայելը կատարեց անդաստանի կարգ, իսկ եկեղեցում՝ երեկոյան ժամերգություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-15
×