Սրբազա՜ն հայր,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների արևշատ կյանք:
Աղոթում ենք Բարձրյալն Աստծուն և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու մշտատև առաջնորդությունը տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև ծառայությունը՝ շաղախված հայոց երանաշատ հայրապետների և սուրբ հայրերի բարի ավանդություններով:
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն: