Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք

Սեպտեմբերի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը նախաձեռնել էր բարեգործական այց՝ Նուբարաշեն վարչական շրջան:

 

Այցը տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի ուղեկցությամբ:

 

Այցի ընթացքում 4 միայնակ ծերերի և 4 բազմազավակ ընտանիքների տրամադրվեց դրամական օգնություն: Այս մարդասիրական և աստվածահաճո գործը տեղի ունեցավ շնորհիվ՝ Մոնրեալի հայկական համայնքի մեծահոգի և եկեղցասեր զավակների:


Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ, մշտապես աջակցել և իր օգնությունն է ցուցաբերել հավատավոր ժողովրդին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մշտապես գտնվում են կարիքավորի կողքին և իրենց աջակցությունն են բերում նրանց բարեկեցիկ ապագայի համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-26
×