Ս. Գևորգ զորավարի տոնը Կանաչուտ համայնքում

Ս. Գևորգ զորավարի տոնը Կանաչուտ համայնքում

Սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Գևորգ զորավարի տոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` տոնը մեծ տոնախմբություններով նշվում է Ս. Գևորգի անունը կրող՝ Արարատյան Հայրապետական թեմի չորս եկեղեցիներում, որոնցից մեկն է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի եկեղեցին:

 

Այս տարի տոնը Կանաչուտում ևս մեծ շուքով նշվեց: Մատուցվեց Ս. Պատարագ հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանի ձեռամբ:

 

Տեր հայրը հավաքվածներին դիմեց իր օրհնության խոսքով: Նա իր խոսքում հիշեց Ս. Գևորգի կյանքը, հալածանքները, որոնց նա ենթարկվել է իր քրիստոնեական հավատը խոստովանելու համար:

 

Համայնքի բնակիչներին Ս. Գևորգ զորավարի տոնը նշելու համար միացել էին այլ համայնքներից Կանաչուտ եկած ուխտավորների խմբեր:

 

Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էին Կանաչուտ համայնքի պարի խումբը և դպրոցի աշակերտնրը: Ներկաներին մատուցվեց մատաղ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-28
×