Քարոզ՝ նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին

Քարոզ՝ նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն»:


Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, այսօր նվիրական տոնն է Վարագա Սուրբ Խաչի: Մեր հոգիներում վերստին բարձրացնում ու փառաբանում ենք մեր Տիրոջ Սուրբ Խաչը, որով ունենք փրկություն ու կյանք:
Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որը սուրբ Հռիփսիմեն բերեց Հայաստան, դարեր անց հայտնվեց աղոթասեր ճգնակյացներին, և հաստատվեց Վարագա Սուրբ Խաչի հիշատակը մեր Եկեղեցում: Վարագա Խաչի ճանապարհը մեր ժողովուրդը դարձրեց ուխտավորի ճանապարհ, քանզի Խաչի խորհրդի մեջ գտել էր իր հոգու լույսը, իր կյանքի սերն ու զորությունը: «Առ զխաչ քո և եկ զկնի իմ» Տերունական պատվիրանին միշտ հավատարիմ եղավ մեր ժողովուրդը, և Խաչը լուսավորեց պատմության մեջ նրա դժվարին ուղին:


Խաչի տոնի խորհուրդը, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, հրավեր է հավատքի ու նվիրումի զորացման, հրավեր՝ ծառայական մեր ուխտի նորոգության առ Աստված և առ Եկեղեցին Հայաստանյայց: 

 

Ողջ լերուք ի Տեր, զորացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի մէնջ. ամէն:

 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2019-09-29
×