Մարմարաշենում մեծ շուքով նշեցին Ս. Գևորգի տոնը

Մարմարաշենում մեծ շուքով նշեցին Ս. Գևորգի տոնը

Սեմտեմբերի 28-ը առանձնակի էր նաև Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու հավատավոր ժողովրդի համար: Առավոտյան Սուրբ Պատարագից հետո, եկեղեցում գտնվող և Գևորգ անունը կրող բոլոր ներկաները ստացան օրհնություն, քանի որ հենց նրանց անվանակոչման օրն էր: Նշենք, որ Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էին նաև Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և Շվեդիայից ժամանած Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը: Պատարագիչ քահանան Տեր Ղազար քահանա Թորոսյանն էր, ով էլ ներկաներին բաժանեց օրհնված խաչեր:


Օրվա գեղեցիկ շարունակությունը արդեն տրվեց դրսում: Երիտասարդները ազգային երգ ու պարով գեղեցկացրեցին այս հրաշալի օրհնաբեր օրը: Չնայած, դրսում անձրև էր տեղում, բայց դա բացարձակ չխանգարեց, որ օրը ընթանա նախապես պլանավորված օրակարգին համապատասխան: Օրվա ավարտին եղավ նաև մատաղի հյուրասիրություն:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-29
×