Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնի մասնակից

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնի մասնակից

Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնի մասնակից

Օրերս Մոսկվայում կայացավ «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը: Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում:

 

10-րդ հոբելյանական փառատոնին իր մասնակցությունն ունեցավ նաև Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասական վոկալի 7-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Հովհաննիսյանը: Արդեն երրորդ անգամն է, որ նա հրավիրվում է միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվեց Մոսկվայի Կրեմլի համերգասրահում:

 

Հովհաննեսը սովորում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 9-րդ դասարանում: Նա 2014 թվականին առաջին անգամ մասնակցել էր փառատոնին և երգել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, փառատոնի նախաձեռնող - կազմակերպիչ Դիանա Գուրցկայայի հետ:

 

Արարատյան hայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-10-18
×