Մենք նրանց կողքին ենք, որտեղ էլ լինեն

Մենք նրանց կողքին ենք, որտեղ էլ լինեն

Հոկտեմբերի 18-ին Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը համայնքի հավատացյալների հետ այցելեց ծերանոց, որտեղ տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Այդ օրը իրենց ծննդյան տարեդարձն էին նշում ծերանոցի բնակիչներից պարոն Հրանտը և տիկին Մարգարիտան: Պարոն Հրանտը տոնում էր իր 70, իսկ տիկին Մարգարիտան` 81 ամյակը: Տեր հայրը կատարեց օրհնության կարգ և անցկացրեց հոգեշահ զրույց մեր սիրելի տարեցների հետ։

 

Այնուհետև Տեր հայրը այցելեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը կրող մանկական հիվանդանոց, որտեղ աղոթեց մանուկների համար և բաժանեց օրհնված խաչեր, որպեսզի տիրոջ օրհնությունը միշտ նրանց հետ լինի։

 

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-10-19
×