Մատուռ և խաչքար`ազատամարտիկների հիշատակին

Մատուռ և խաչքար`ազատամարտիկների հիշատակին

Հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Նարեկ գյուղի բարձունքում բացվեց Արտաշատի տարածաշրջանի 1988-2018 թվականներին զոհված և անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

 

Հուշահամալիրի տարածքում կառուցվել է մատուռ, տեղադրվել խաչքար` Ջուղայի խաչքարի կրկնօրինակը: Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը կատարեց խաչքարի և մատուռի օրհնության կարգ:

 

Արցախյան ազատամարտի տարիներին Արտաշատի տարածաշրջանը տվել է 78 զոհ, 3 անհետ կորած: Նրանց բոլորի անունները կարելի է գտնել` հուշարձանին փորագրված: Հուշահամալիրում տեղադրված է նաև հուշարձան` Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

 

Հուշահամալիրի բացման, մատուռի և խաչքարի օրհնությանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ազատամարտիկ, ԵԿՄ Արտաշատի տարածքային կազմակերպության նախագահ Մնացական Մարգարյանը:

 

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-10-19
×