Հոկտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց մեկնարկեց «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:
Թեմի երիտասարդական կառույցների անդամները Ս․ Սարգիս եկեղեցում մասնակցեցին ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր նվիրեցին «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին:
Նույն օրը երիտասարդների մյուս խումբը հավաքվեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո խաչեր նվիրեց նաև Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին:
Արդեն վեցերորդ տարին է, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդները, Սուրբ Խաչի տոներին ընդառաջ, իրականացնում են «Խաչի քարոզ» ծրագիրը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին