Նոյեմբերի 3-ին Դաշտավանի, Զորակի և Նիզամիի հավատավոր ժողովուրդն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Վեհափառ Հայրապետին և շնորհավորելու նրան՝ գահակալության տարեդարձի առթիվ:
Հանդիպմանը ներկա էր նաև Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով Էջմիածին էր այցելել՝ Վեհափառ Հայրապետին շնորհավորելու: Նրանց թվում էին ուսուցիչներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ, ովքեր Էջմիածնում էին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի առաջնորդությամբ:
Ամենայն Հայոց կաթողիկոսին հանդիպելով՝ համայնքի անդամները շնորհավորեցին նրան և մաղթեցին երկար տարիների խաղաղ և օրհնությամբ լի գահակալություն:
Ներկաները շրջեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին