Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը:
Նոյեմբերի 4-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց տների ավելի քան 3000 սաներ Հայաստանյաց թեմերի մոտ 20 եկեղեցիների բակում, ուղիղ միացմամբ շնորհավորեցին Հայոց Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակը:
Արարատյան Հայրապետական թեմի մի քանի եկեղեցիներում ևս՝ հայորդյաց տների սաների մասնակցությամբ, տեղի ունեցավ միջոցառում: Մանուկների բերանով հնչեց Հայրապետական Մաղթանքը՝ նվիրված Հայոց Հայրապետի օծման 20-ամյակին, հնչեց նաև Տերունական Աղոթքը։ Իսկ միջոցառման ավարտին երեխաները օդում փուչիկներ և աղավնիներ բաց թողեցին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին