Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ նոյեմբերի 9-ին Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը ատենապետ Արև Երանյանի և Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ այցելեցին Պարույր Սևակի տուն թանգարան։
Ներկաները մասնակցեցին Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի 150 ամյակին, ինչպես նաև Պարույր Սևակի 95 ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին շնորհաշատ երաժիշտներ և ասմունքողներ։ Հավարտ գեղեցիկ միջոցառման՝ արժանապատիվ հոգևոր հայրերը իրենց օրհնությունը բաշխեցին ներկա գտնվողներին։ Թող Աստված օրհնի և իր ամենազոր աջի հովանու ներքո պահի բոլոր երիտասարդներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին