Նոյեմբերի 24-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը Շահումյան համայնքում կատարեց մատուռի օրհնության կարգ:
Մատուռը կառուցվել էր Շահումյան համայնքի բնակիչներ Գագիկ, Գարիկ, Արթուր Ավագյան եղբայրների կողմից՝ իրենց հայրական տան բակում, ովքեր հանձն են առել նաև հետագայում պարսպապատել, բարեկարգել ու խնամել սրբավայրը:
Արարողության ավարտին արժանապատիվ տեր հայրն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց սրբավայրը կառուցողներին և ներկա գտնվող ժողովրդին: Վերջում տեղի ունեցավ մատաղի օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին