Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ: Հանդպմանը մասնակից եղան նաև Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը իր չորս զավակների հետ, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատարներ Տեր Եսայի քահանա Արթենյանը չորս զավակների հետ և Տեր Շահե քահանա Հայրապետյանը իր հինգ զավակների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց հանդիպման առիթով` առավել կարևորելով այն փաստը, որ հանդիպումը չորս և ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում մասնավոևապես նեց, որ ընտանիքն էլ մի փոքրիկ եկեղեցի է, բազմազավակությունը՝ երկնային օրհնություն:
Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ քահանաները կչված են ո միայն իրենց երեխաների հայրը լինելու, այլ նաև հայրաբար վերաբերվելու բոլոր հավատացյալներին, իրենց բազմազավակ ընտանիքներով հավատացյալների համար օրինակ ծառայելու:
Վերջում, իր գնահատանքը հայտնելով ներկաներին, Նորին Սրբությունը հայցեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո երջանկության, սիրո և խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին