Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ

Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ

Դեկտեմբեր 9-ին Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցի բակը լի էր աշակերտներով, ուսուցչական անձնակազմով և պարզապես ջերմ ու հարազատ ժպիտներով։

 

Պատճառը մեկն էր. կատարվում էր բոլորի կողմից այդքան երկար սպասված խաչքարի օրհնության կարգը։ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ներկաների հետ միասին Տերունական աղոթքով սկսեց օրհնության կարգը։

 

Խաչքարի վրա քանդակված էր Պարույր Սևակի «Եռաձայն Պատարագ» պոեմի հետևյալ տողերը. «ողբամ մեռելոցգոչեմ ապրողացբեկանեմ շանթեր», որը ինչպես գիտենք հայոց ամենախոր վերքի ու անփարատելի ցավի արտահայտությունն է:

 

Խաչքարի օրհնության ավարտին աշակերտները երգեցին ժողովրդական երգեր և իրենց երգեցողությամբ զարմացրին ու հիացմունք պարգևեցին ներկաներին։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-12-10
×