Կայացավ «Դիալոգ» ՀԿ-ի տարեկան ամփոփումը

Կայացավ «Դիալոգ» ՀԿ-ի տարեկան ամփոփումը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Դիալոգ» ՀԿ-ի տարեկան հաշվետվությունը, ամփոփվեց նաև «Ընտանիքը որպես անձի հոգևոր-հոգեբանական աճ ապահովող կրթական միջավայր» դասընթաց-ծրագիրը: Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Դիալոգ» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Ալմաստ Մուրադյանը:

 

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա իր օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն, ով անրադարձավ ընտանիքի խորհրդին՝ ընդգծելով ընտանիքում քրիստոնեական արժեքների դերն ու կարևորությունը:

 

Ապա «Դիալոգ» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Ալմաստ Մուրադյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ պատմությունը, հիմնախնդիրները, աշխատանքային գործիքակազմը` երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ, ԶԼՄ-ներին և անհատներին տրամադրված խորհրդատվական գործունեություն, վերապատրաստումներ,  հոգևորականների հետ հանդիպումներ, բաց դասախոսություններ, ուխտագնացություններ և այլն:

 

Ապա Ալմաստ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին և կազմակերպության հետ համագործակցող մյուս թեմերին ու կառույցներին:

 

Միջոցառման ավարտին ամփոփվեց «Ընտանիքը որպես անձի հոգևոր- հոգեբանական աճ ապահովող կրթական միջավայր» ծրագիրը, և շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրի մասնակիցներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-12-28
×