Դեկտեմբերի 29-ին Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին տարեվերջյան ամփոփ հանդիսություն՝ «Քրիստոնյա ընտանիք» խորագրով։
Միջոցառմանը ներկա էին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանը, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, տիկնաց միության անդամները, երիտասարդաց միության անդամները, հյուրեր, ծնողներ։
Տարեվերջյան այս տոնական միջոցառմանը երեխաները շատ երկար էին պատրաստվել և ամեն ինչ արեցին հրաշալի ներկայանալու համար: Տարվա ընթացքում կիրակնօրյայի սաները բազմիցս հնարավորորություն են ունենում ներկայացնելու նմանատիպ միջոցառումներ, և այդ կերպ նրանք ներկայացնում են այն մեծ աշխատանքը, որ տարվում է իրենց ուսուցիչների կողմից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին