«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»

Սիրելինե՛ր,

 

Կամոքն Բարեգութ Աստծո` գալիք տարեմուտով պիտի ուղենշվի մեր ազգի նոր, աստվածահաճո նպատակներով և երազանքներով լեցուն ընթացքը: Վերստին կպանծացվի 2020 տարի առաջ Բեթղեհեմում հայտնված սքանչելի Խորհուրդը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստված մարդկային բնություն հագավ՝ ի սեր ամենքի, հանուն աստվածադրոշմ պատկերի վերականգնումի ու նորոգության:

 

Մեր աղոթքն է, որ եկող տարի Աստվածորդու զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի հայոց հավատքը: Թող Աստվածհայտնությունն Իր Լույսով և անարատությամբ առաջնորդի ձեր հոգիները դեպի Մանուկ Հիսուս, դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին, դեպի արդարություն:

 

Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2019-12-31
×