Ապրիլի 15-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ:
Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Շարականների ու հոգևոր երգերի ուղեկցությամբ մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների հոգևոր համակարող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Մ. Մաշտոց պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Քարե ¬գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին մասնակցեցին թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ երիտասարդական թևի անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին